«Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նախագահները ճաշել են ԱՄՆ-ում։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
Լաս Վեգասի Four Seasons հյուրանոցում կայացել է Ֆլորենտինո Պերեսի, Ժոան Լապորտայի և Անդրեա Անյելիի հանդիպումը։
«Ռեալը», «Բարսան» և «Յուվեն» դեռ չեն լքել Սուպերլիգայի նախագիծը և չեն հրաժարվել մրցաշարն անցկացնելու ծրագրերից:
Այս երեք ակումբները մասնակցում են Ֆուտբոլի Soccer Champions Tour մրցաշարին ԱՄՆ-ում։