Արցախ

Մնացականյանը հանդիպել է Արցախի քաղհասարակության ներկայացուցիչների հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հուլիսի 4-ին Ստեփանակերտում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ադրբեջանից հայ փախստականների միության, Արցախի ժուռնալիստների միության, Ստեփանակերտի մամուլի ակումբի, Շուշիի կանանց ռեսուրսային կենտրոնի, Երիտասարդության միջազգային քրիստոնեական միության (YMCA), Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի և Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ԱԳ նախարար Մնացականյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որը լավ հնարավորություն է ծանոթանալու հարցերի լայն շրջանակի շուրջ Արցախի քաղաքացիական հասարակության տեսակետներին:

Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումները և կարևորեց քաղաքացիական հասարակության դերը հումանիտար ոլորտի շփումներում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ