Ինչպես նշել էինք, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն երեկ ժամանել է Հայաստան և այսօր նախատեսված են մի շարք հանդիպումները։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ Լինդեի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպումն արդեն իսկ կայացել է։
Հանդիպումից և ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց Լինդեի դիմավորումից կադրեր են հրապարակվել։
