Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ:
«Ռաֆայել Քոթանջյանին վերջին անգամ տեսա մտավորականների հետ հանդիպմանը: Արտիստի վեհ հայացքն ու արվեստին առնչվող դիտարկումները միանգամից ցրեցին ծերացած ու դժվարությամբ տեղաշարժվող մարդու ծանր տպավորությունը:
Իրեն հատուկ հումորն ու բազմաժանր կերպարները մշտապես երկրպագուներինն ու սերունդներինն են լինելու: Հանգչի՛ր խաղաղությամբ, դիմախաղի վարպետ»,- ասած է Ալեն Սիմոնյանի գրառման մեջ: