Ազատության հրապարակում այս պահին ընթանում է 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքը։
Արդեն իսկ բերման են ենթարկվել մի շարք անձինք, քանի որ ՀՀ-ում ռազմական դրությամբ պայմանավորված՝ երկրում արգելված են հանրահավաքները։
Տեսանյութերում առկա կադրերում երևում են, որ նրանց շարքում են նաև Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը, Հայկ Մամիջանյանը և այլն։
ԲՀԿ-ական պատգամավորները հայտնեցին, որ ԱԱԾ-ում կալանավորվում է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

