fbpx
Հասարակություն

Հանրապետությունում առկա է կես միլիոնից ավելի շենք ու շինություն

Հայաստանի շենքերը կունենան անձնագրեր։ Այս մասին ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ՝ Տանյա Արզումանյանը։

Հայաստանում առկա է կես միլիոնից ավելի շենք ու շինություն: Նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան և հասարակական շենքերի անձնագրավորման գործընթաց: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ծրագրի մեկնարկը տրված է, ներկայում իրավական կարգավորումների փուլն է:

«Շենքերի անձնագրավորման գործողությունը համատարած չի կարող սկսվել: Կարծում ենք կներդրվի փուլային տարբերակով: Սկզբում նորակառույցների դեպքում կլինի պարտադիր, և տվյալները կմուտքագրվեն բազա: Մնացածի դեպքում փուլային կլինի: Անձնագրավորման գործընթացը պատվիրողը, կազմակերպողը պետք է լինի շենքի կառավարման մարմինը», – ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ