Հանրաքվե կամ Նոր Հայաստանի հռչակագիր․ Հրանտ Խաչատրյան

Հրապարակող՝

Հանրաքվե կամ Նոր Հայաստանի հռչակագիր․ Հրանտ Խաչատրյան

Ամենադիտվածներ

ՀՀ նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրել է․

«ԻՄԱՍՏԱՎՈՐԵ՛ՆՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ կամ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Անձերը հանրային կյանքում կարևոր են այնքանով, որքանով որ հանդիսանում են այս կամ այն գաղափարի, սկզբունքի, դավանանքի, իրավիճակի ․․․ ազդեցիկ սուբյեկտը։ Սահմանադրական հանրաքվեն անձերի հարցով չափազանց կարևոր է, բայց խիստ անհետաքրքիր, ձանձրալի ու անհեռանկար։
Սահմանադրական հանրաքվեն կիմաստավորվի երկրի ապագա սահմանադրության հիմնադրույթների շուրջ լուրջ բանավեճով։ Հանրաքվեի քարոզիչները պետք է հանդես գան ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ իրենց տարբերակներով, որտեղ բավականաչափ հստակ պետք է պատասխանեն երկրի զարգացման տեսլականին վերաբերող հիմնական հարցերին՝ առնվազն 1990 թվականին ընդունված ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ծավալով ու խորությամբ։

Միայն այդպիսի մոտեցումը թույլ կտա դուրս գալ օբյեկտիվորեն գոյություն ունեցող սևի ու սպիտաիտակի անձերի պայքարի տեղապտույտից, մոբիլիզացնել պիտանի ազգային ռեսուրսն ու նախապատրաստել հանրությանը կառուցողական աշխատանքի։

Անհրաժեշտ է Ազգային ժողովում զուգահեռ կազմակերպել ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ բազմակողմանի քննարկումն ու ԸՆԴՈՒՆՈՒՄԸ»։

https://www.facebook.com/hrant.khachatryan.h/posts/3120884577924306

Ամենաթարմ