Ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որն արվել է ինքնակենսագրական Spare գրքի հրատարակման կապակցությամբ, դուքսը վիրավորել է Կամիլա Փարքեր-Բոուլզին:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ասել է, որ իր խորթ մայրը՝ թագուհի կոնսորտ Կամիլան վտանգավոր չարագործ է, որն իր ուզած կարգավիճակին հասնելու ճանապարհին մարմինները թողնում է փողոցներում: Համապատասխան հայտարարությունը նա արել է ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը նա տվել է իր ինքնակենսագրական Spare գրքի հրատարակման կապակցությամբ:
Լրագրողի հետ զրույցում նա պնդել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կինը կազմակերպել է լրատվամիջոցներում տարբեր արտահոսքեր՝ բրիտանական ազդեցիկ մամուլի աջակցությունը ստանալու և հասարակության մեջ իր դիրքերն ու հեղինակությունն ամրապնդելու համար։ Հարրիի խոսքով՝ Կամիլան ստիպված է եղել վերականգնել չարագործի իր կերպարը։ Ինչպես բացատրել է դուքսը, թագուհին հատկապես վտանգավոր էր մամուլի հետ իր կապերի պատճառով։
«Նա չարագործ էր, ամուսնության մեջ երրորդ անձը», – ասել է արքայազնը: «Եթե առաջին էջերին հայտնվելը, դրական վերնագրերն ու պոզիտիվ պատմությունները բարելավում են ձեր դիրքը և մեծացնում են հավանականությունը, որ հանրությունը ձեզ կընդունի որպես միապետ, ապա դուք դա կանեք», – նշել է Հարրին։