Սպորտ ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Coca-Cola և PepsiCo ընկերությունների նկատմամբ

Ամենադիտվածներ

Սպորտ ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Coca-Cola և PepsiCo ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը նախնական հետաքննություն է սկսել Coca-Cola և PepsiCo ընկերությունների նկատմամբ՝ զովացուցիչ ըմպելիքների շուկայում գների խտրական քաղաքականություն վարելու կասկածանքով։  Այս մասին հայտնել է Politico պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Հաղորդվում է, որ ընկերությունների գնային ռազմավարությունը հետաքննվելու է Ռոբինսոն-Փաթմանի ակտ կոչվող օրենքի շրջանակներում: Այդ օրենքը մատակարարներին արգելում է ավելի լավ գին առաջարկել խոշոր մանրածախ վաճառողներին՝ ի վնաս իրենց մանր մրցակիցների: 1936 թ.-ին ընդունված օրենքը, որը հիմնականում մոռացության է մատնվել, նպատակ ունի հավասար պայմաններ ստեղծել մանր ընկերությունների և խոշոր առևտրային ցանցերի համար:

Ըստ պարբերականի աղբյուրների՝ վերջին ամսվա ընթացքում ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը կապվել է խոշոր մանրածախ ցանցերի հետ, այդ թվում՝ Walmart-ի, որպեսզի տեղեկություններ ստանա նրանց կողմից զովացուցիչ ըմպելիքների գնման և գների սահմանման վերաբերյալ:

Պարբերականը նշում է, որ այս հետաքննությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մեծ ուշադրություն է դարձնում հակամենաշնորհային քաղաքականությանը և «խոշոր ընկերություններին զսպելուն»:

«Ռոբինսոն-Փաթմանի ակտը» դաշնային հանձնաժողովի կողմից չի կիրառվել 1988 թ.-ից ի վեր:

Օրենքի քննադատները, սակայն, նշում են, որ դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ. փոքր բիզնեսը զարգացնելուն զուգահեռ խոշոր առևտրային ցանցերում գները կբարձրանան, ինչից կտուժեն սպառողները:

ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովի խոսնակը, PepsiCo-ի, Coca-Cola-ի և Walmart-ի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվել են մեկնաբանություն տալ պարբերականին:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();