fbpx
Հասարակություն

Հանրային միջոցառումների սահմանափակում մարտի 17-ից. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում գրել է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հիմնվելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման վրա՝ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից որոշել եմ տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։

Այս որոշման իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․

֊համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները,

֊ժամանցային միջոցառումները,

֊տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները։

Նշեմ, որ հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում կփորձենք մասնակցության փոքր-ինչ ավելի լայն հնարավորություններ տալ՝ միաժամանակ հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն։

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2434731293497943?__xts__[0]=68.ARARh79zKKtDMj_FriEm8nhYReFIQA5y6nJhdjaU1nHm4LjiFEF62dSxhIKNstzsolPyEVo6Y-Qq-PnoD9HpMXHH-3xTK4kbR_RzdidS3Us-FgaUuhHSFcGPDdJZlBAvKWxqjozgdblZ2rgIYpLS8kGgGDP22zFeOPQDCuzo-EEbYxEnhV2LI–PTU0SrzC68Lg_n0Ll_uwMAbgM4m-eeQUr29mvMqEeoxaw5M2cfSyH4m5ndtrXDl-rktfb4MpsUFAISEWoE1Iot_ESMsAsHqdanIleX3sBqlAUre6MJ8VTlptc4qEe0frefkz28LWX_IjI0VMiiz30zNIoDaJxfjME&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ