fbpx
Քաղաքականություն

Հիմա նաև ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից և Փայլակ Ֆահրադյանից

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով իր կողմից լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակմանը ասաց՝ ես կատարված դեպքի հետ կապված ներողություն եմ խնդրել միջադեպին ականատես եղած քաղաքացիներից, աշխատակիցներից, հիմա նաև ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից, որը տեսել է այդ դեպքը, նաև ցանկանում եմ ներողություն խնդրել լրագրողական հանրույթից և կոնկրետ Փայլակ Ֆահրադյանից։

«Ուզում եմ ասել, որ բոլորիդ շատ սիրում եմ, ձեր հարցերին միշտ փորձում եմ մանրամասն պատասխանել և մեծ հարգանք ունեմ ցանկացած մասնագիտության, նաև՝ լրագրության նկատմամբ։ Շատ կարևորում եմ ձեր պրոֆեսիոնալ գործունեությունը։ Եվ, շատ կարևորելով նաև ձեր պրոֆեսիոնալ մասնագիտական գործունեությունը, ես շատ լուրջ եմ վերաբերվում դրան և ցանկանում եմ, որ բոլորս հենց այդպես վերաբերվենք»,-ասաց նա՝ չցանկանալով պատասխանել որևէ այլ հարցի։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ