fbpx
Իրավական

Հանրությունը դեռևս չի վստահում իրավապահ մարմիններին․ Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը Facebook-յան իր էջում գրել է.

«Տխուր ա, որ հանրությունը հեղափոխական պրոցեսներից տարիուկես անց դեռևս վստահություն չունի իրավապահ մարմինների նկատմամբ։ Բայց էդ կասկածները հենց իրավապահ մարմիններն են սնում՝ կողմնակալ, ոչ ամբողջական քննություններով, մեկին նույն պայմաններում բաց թողնելով, մյուսին՝ պատժելով օրենքի ողջ խստությամբ՝ հաշվի չառնելով ոչ մի հանգամանք, անընդհատ քաղաքական ղեկավարության աչքերին նայելով, որ ազդակ ստանան գործերի քննությունները համապատասխան ուղղությամբ շեղելու մասին։ Ըստ էության, եթե վերջին անցքերի կապակցությամբ Քննչական կոմիտեն չմաքրվի ոչ կոմպետենտ անհատներից, այդ թվում՝ ղեկավար կազմից, շատ դժվար կլինի համոզել քաղաքացիներին, որ վստահեն նրանց։ Դրան չի օգնի նաև քաղաքական ղեկավարության լեգիտիմությունը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ