Հանուն Մարսելինո Տորալիի՝ Վալենսիայի ֆուտբոլիստները թույլ չեն տվել, որ մամուլի ասուլիսը կայանա. Marca

Իսպանական «Վալենսիայի» նախագահ Պիտեր Լիմի՝ գլխավոր մարզիչ Մարսելինո Տորալին պաշտոնանկ անելու որոշման դեմ են դուրս եկել ակումբի ֆուտբոլիստները՝ յուրօրինակ բողոք հայտարարելով ակումբին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Չեմպիոնների Լիգայի 1-ին տուրի՝ «Չելսի»-ի դեմ հանդիպմանը նախորդող մամուլի ասուլիսը բոյկոտվել է ֆուտբոլիստների կողմից։  Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Բարսելոնա»-ի դեմ խաղից հետո նույնպես ֆուտբոլիստները չեն ցանկացել հանդիպել ԶԼՆ-ի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ «Չելսի» – «Վալենսիա» հանդիպումը տեղի կունենա այսօր Երևանի ժամանակով ժամը 23․00-ին։

Ամենաթարմ