ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ որոշման փաստաթուղթը պետք է ստորագրեն կազմակերպության անդամ բոլոր երկրների ղեկավարները. ՀԱՊԿ մամուլի խոսնակ

Հրապարակող՝

«Սպիտակ» գեղարվեստական ֆիլմը հյուսիսամերիկյան էկրաններին

Ամենադիտվածներ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելու մասին կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի որոշումը ստորագրելու ժամկետները հստակեցված չեն. այդ փաստաթուղթը պետք է ստորագրեն կազմակերպության անդամ բոլոր  երկրների ղեկավարները: Այս մասին «Ռիա նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը տեղեկատվություն չունի, թե Լուկաշենկոյից բացի կազմակերպության անդամ երկրների ղեկավարներից  որևէ մեկը ստորագրե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշման նախագիծ, թե՞ ոչ, քանի որ դրա ժամկետները դեռ հստակեցված չեն: «Ես այդ մասին որևէ տեղեկություն չունեմ»,- ասել է նա:

Ամենաթարմ