ՀՀ նախագահի նստավայրում քիչ առաջ մեկնարկել է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Մինչ այդ, պատվիրակությունները հերթով ժամանել են Բաղրամյան 26:
ՀՀ քաղաքական ընդդիմության անդամները՝ իրենց փոքրաթիվ աջակիցների հետ ակցիա են իրականացրել պատվիրակությունների ժամանման ժամանակահատվածում:
Ըստ օրակարգի՝ նախ տեղի կունենա ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի նիստը, որին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի` մամուլի համար համատեղ հայտարարությունը:
Նիստի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Նախատեսվում է ստորագրել Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024թթ. խորհրդատվությունների ծրագիրը:
