fbpx
Աշխարհ

Հարավային Կորեան կօգնի Վրաստանին փոխպատվաստման զարգացման գործընթացում

Հարավկորեացի մասնագետները կօգնեն Վրաստանին փոխպատվաստման զարգացման գործում: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն՝ փոխպատվաստման կորեացի առաջատար մասնագետ, պրոֆեսոր Քուանգ Վուն Լինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո:

Հանդիպմանը կորեացի բժիշկները պատրաստակամություն են հայտնել օգնել Վրաստանին ինչպես մասնագետների վերապատրաստման, այնպես էլ անմիջապես վիրահատական գործողությունների իրականացման ժամանակ:

Այցի ընթացքում պատվիրակության հետ համագործակցության երկու հուշագիր է ստորագրվել: Դրանից բացի, Թբիլիսիում կորեացի մասնագետները մասնակցել են լյարդի փոխպատվաստման 2 վիրահատության, որոնցից մեկը ցուցադրվել է Վրաստանի ՀԸ-ներից մեկի ուղիղ եթերում:

Հարավային Կորեան Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ճանաչվել է որպես փոխպատվաստման ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկը: Վերջին 10 տարվա ընթացքում ներքին օրգանների ամենաշատ փոխպատվաստումներն իրականացվել են Հարավային Կորեայում։ Բոլոր վիրահատությունների 77% -ն առնչվել է լյարդի փոխպատվաստանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ