Հարավայի Կորեայի հանրային բարեկեցության կոմիտեն (PWC) դուրս է եկել Disney ընկերության դեմ: Disney ընկերությունը բազմաթիվ անգամներ քննադատության է ենթարկվել զվարճանքների ոլորտը մոնոպոլիզացնելու փորձի համար։ Կազմակերպությունը վստահեցնում է, որ Disney-ի նոր մուլտֆիլմը՝ «Սառցե սիրտը 2», պրեմիերայի ընթացքում ցուցադրվել է տեղի էկրանների 88 տոկոսում՝ խախտելով երկրի հակամոնպոլային օրենքը, գրում է «Կոմերսանտը»։
Կինեմատոգրաֆիայի կորեական խորհրդի տվյալներով՝ «Սառեց սրտի» սիքվելի առաջին ցուցադրությունից սկսած 5,85 մլն տոմս է վաճառվել։ Միայն նախորդ հանգստյան օրերին Հարավային Կորեայում մուլտֆիլմը դիտել է 2,15 մլն մարդ։
«Նոյեմբերի 23-ի դրությամբ «Սառցե սիրտը 2»-ի մասնաբաժինը վարձույթում կազմում է 88 տոկոս բոլոր սենանսերից կամ 16 220 ցուցադրություն։ Այս կերպ մուլտֆիլմը Հարավային Կորեայում կինոթատրոններում ցուցադրության թվով շրջանցել է «Վրիժառուները. վերջնախաղ» ֆիլմի ռեկորդը»,- ասված է PWC-ի հայտարարության մեջ։