Հարավային Կորեայի Տեդժոն քաղաքում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչին զոհ է դարձել 3 մարդ, հաղորդում է Yonhap-ը: Նշվում է, որ գործարանը պատկանել է Hanwha ընկերությանը և գտնվել է Սեուլից 140 կմ-ի վրա:
Հայտնի է, որ աշխատակիցները զոհվել են պայթյունից հետո տեղի ունեցած հրդեհի պատճառով:
Տեղական իշխանությունների տվյալների համաձայն՝ գործարանում պայթել են քիմիական տարրեր, որոնք օգտագործվում են զենքեր պատրաստելիս: Այս պահին մասանգետները պարզում են դեպքի մանրամասները: