Խորհրդարան

Հարցաքննությանը չեմ ներկայացել, որովհետև օրենքի այդպիսի պահանջ չկա. Ծառուկյան

Հունիսի 19-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով Աբովյանի քաղաքապետի ընտրության նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի շտաբի պետի մեքենան այրելու հետ կապված հարցաքննության մասին հարցին, թե արդյո՞ք նա չի ներկայացել Քննչական կոմիտե, ասաց, որ ինքն իր փաստաբանի միջոցով տվել է բոլոր հարցերի պատասխանները, իսկ չի ներկայացել հարցաքննության, որովհետև օրենքի այդպիսի պահանջ չկա:

Այն հարցին, թե դա չի՞ հակասում օրենքին, ԲՀԿ առաջնորդը նյարդայնացել է և ասել, որ լրագրողը դատարկ-դատարկ խոսում է և հանձնարարություն է կատարում: Նա խորհուրդ է տվել լրագրողներին ավելի կարևոր խնդիրներով զբաղվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ