Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում զինված հարձակում է տեղի ունեցել երկրի պաշտպանության նախարարի տան վրա, որի հետևանքով սկսվել են 5 ժամ տևած բախումներ։
Այս մասին տեղեկացրել է այդ երկրի ՊՆ-ի ներկայացուցիչը։
Նշվում է, որ ոչնչացվել է գրոհող 5 մահապարտ։
Հանձակման ենթարկված կողմից կա 8 զոհ և տասնյակ վիրավորներ։
Ըստ եղած տվյալների՝ նախարարն ու նրա ընտանիքի անդամները չեն տուժել։