Ոչ ոք Հայաստանի ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքը կասկածի տակ չի դնում։ Այս մասին սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները լի են քաղաքական և քաղաքացիական վճռականությամբ։ Նրանք պատրաստ են պաշտպանել հանրապետության անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։
Իսկ իշխանությունների խաղաղ օրակարգը, նրա խոսքով, կայանում է որոշ ժամանակ անց հարևան երկրների հետ նորմալ ու բավականին կառուցողական երկխոսության ապահովման մեջ։
«Մենք ցանկանում ենք մեր հարևանների հետ խոսել այն լեզվով, որով այսօր միմյանց հետ խոսում են եվրոպական որոշ երկրներ»,- ասաց Փաշինյանը։
