Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Twitter-ում գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված:
«Այս տարվա ապրիլի 24-ին ստիպված ենք մնալ տանը, սակայն մենք շարունակում ենք միասին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարգենք հիշատակը, հարգենք կյանքը: Երբեք չենք մոռանա»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցն է:
We have to stay home this #April24 , but still we come together to commemorate the 105th remembrance of the #ArmenianGenocide . Let‘s respect memory, let’s respect life 🕊🙏🏼 #NeverForget pic.twitter.com/QQEsy1nxyN
— Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) April 24, 2020