Հարկ վճարողները հնարավորություն ունեն հրապարակային ծանուցումների մասին ստանալ անվճար տեղեկատվություն

Հրապարակող՝

Հարկ վճարողները հնարավորություն ունեն հրապարակային ծանուցումների մասին ստանալ անվճար տեղեկատվություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցման, կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման ու տեղեկատվության արխիվացման ժամկետների սահմանման կարգը և ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին» N 174-Ն որոշման՝ հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն www.azdarar.am կայքում բաժանորդագրվելուց հետո ստանալ հրապարակային ծանուցումների մասին անվճար տեղեկատվություն։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ամենաթարմ