«Մենք առաջին օրվանից էլ ասել ենք՝ մենք բնագծեր չենք պահելու որտեղ շատ զոհեր պիտի տանք, սա մեզ համար ինչ-որ բետոնե բնագծեր չեն: 5-րդ սերնդի պատերազմում, որտեղ թիկունքի խորության վրա խոցվող թիրախների քանակը կարող է նույնքան լինել, ինչքան առաջնագծում, իմաստ չունի շատ հաճախ էդ բնագծերի համար ավելորդ զոհեր տալ:
Պետք է շատ հաճախ քաշվել, հարմար դիրք գրավել, հարմար ծուղակ ստեղծել, որպեզի հակառակորդի կոմունիկացիոները ձգվեն ու ավելի շատ հարված ստանան»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նահանջի մասին այսօրվա իր գրառմանն ու այն տրամադրություններին, որոնք կային այդ գրառման առնչությամբ: