Մադրիդի «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպան Մարտին Կալդերոնը տեղափոխվել է «Կադիս»։
Այս մասին տեղեկացնում է «Կադիսի» մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Կալդերոնը մադրիդյան ակումբի սան է, սակայն «Ռեալի» հիմնական կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Նախորդ մրցաշրջանում էլ վարձավճարով հանդես է եկել «Պակուշ դե Ֆերեյրայի» կազմում։
Հիշեցնենք, որ «Կադիսում» է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը։