«Հարրի Փոթերի» ամենաբարձր վարձատրված դերասանները։
Ռուպերթ Գրինթ և Էմմա Ուոթսոն
Ռուպերթ Գրինթը և Էմմա Ուոթսոնը 4-ական միլիոն դոլար են վաստակել «Հարրի Փոթերի և Փյունիկի միաբանությունը» նկարահանումների համար։ «Հարի Փոթերը և մահվան պարգևները» ֆիլմի երկու մասում մասնակցելու համար դերասանները ստացել են 30 միլիոն դոլար։
Դենիել Ռեդքլիֆ
Դենիել Ռեդքլիֆը, որը մարմնավորում էր գլխավոր հերոսին՝ Հարրի Փոթերին, դարձավ եռյակի ամենաբարձր վարձատրվող դերասանը։ Կախարդի մասին առաջին ֆիլմը նկարահանելու համար աստղը վաստակել է 1 մլն դոլար։ Իսկ «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» ֆիլմի վրա աշխատելու համար նրան հաջողվել է ստանալ 14 միլիոն դոլար։ Ամենաբարձր վարձատրվող ֆիլմերը եղել են «Հարրի Փոթերը և մահվան պարգևները» երկու մասերը։ Դերասանը վաստակել է 40 մլն դոլար։