Հուլիսի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր։
«Զրուցակիցները քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմագոտիներում և դրա հանգուցալուծման ուղիները, ինչպես նաև Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը:
- Վաղարշակ Հարությունյանը ընդունել է Սերգեյ Կոպիրկինին
- Վաղարշակ Հարությունյանը ընդունել է Հայկ Չոբանյանին
Վաղարշակ Հարությունյանն ու Վալերի Գերասիմովն անդրադարձել են հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացմանն ուղղված երկկողմ ծրագրերի ու գործողությունների քննարկման նպատակով առաջիկա օրերին Հայաստան ժամանող ՌԴ ՊՆ պատվիրակության հետ նախատեսվող բանակցությունների օրակարգը, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում մեկնարկած լայնածավալ բարեփոխումների ընթացքը»,-ասվում է հաղորդագրության մեջ:


