Արայիկ Հարությունյանը նշանակումներ է կատարել

Հրապարակող՝

Արցախի նախագահը նոր նշանակում է արել

Ամենադիտվածներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ, հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

Արայիկ Վլադիմիրի Դոլուխանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ ազատվելով Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից:

Արմինե Արկադիի Մուսայելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:

Կամո Վիլենի Քոչարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ՝ ազատվելով Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Դավիթ Արմենի Ավանեսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ:

Ամենաթարմ