fbpx
Արցախ

Արայիկ Հարությունյանն Արցախի ԱԺ-ում հանդիպել է պատգամավորներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրապետության Ազգային ժողովում հանդիպել է պատգամավորների հետ և ներկայացրել երկրի ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները:

Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։

«Երկրի ղեկավարը նշել է, որ բոլոր մակարդակներում իրականացվում են ինտենսիվ աշխատանքներ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական, հումանիտար և հոգեբանական ագրեսիվ գործողությունները դադարեցնելու և Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է խորհրդարանականների հարցերին՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում շատ կարևոր է միասնական և միահամուռ աշխատանքը», – ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ