fbpx
Էկո

Շրջակա միջավայրին հասցվել է 3,7 միլիոն դրամի վնաս․ հաշվետվություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

armenia zapovednik

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2021 թվականի մարտի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել Facebook-ի իր էջում։

Իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 12 դեպք, որից 11 դեպքով հաշվարկվել է 3,704,780 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրվել է 24 դեպք, որից 1 դեպքով հաշվարկվել է 445,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 24 դեպքով նշանակվել է 2,100,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 11 դեպքով հաշվարկվել է 3,704,780 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրվել է 12 դեպք, որից 1 դեպքով հաշվարկվել է 445,000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 12 դեպքով նշանակվել է 1,500,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում՝

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական եռամսյակային հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 12 դեպքով նշանակվել է 600,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (ընդհանուր՝ 100.000 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 392.500 ՀՀ դրամ:

https://www.facebook.com/ecoinspect.am/posts/2881108655473725?__cft__%5B0%5D=AZXpZrXg3LwFME9oBb3zOQlvl0G3CJSh-utmMrNEZXlJbPtL0zdMyWOnudqd_kDm5lq5BJ-TIAjn2f-0r9UPr3G1Z59LUYgz81J9YnCoMyw_Qu5seuIfRF8XerzrztZ9LMs22iFMy-PpdzJiE7cGiKzIBIA3uvY5ppqFbdNRj7NWXg&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ