fbpx
Արցախ

Հաշմանդամ ազատամարտիկների միջև շախմատի առաջնություն՝ Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության և ԱՀ ազատամարտիկների միության ընդհանուր նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ստեփանակերտի Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է ԱՀ հաշմանդամ ազատամարտիկների միջև շախմատի առաջնությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում առաջնության գլխավոր մրցավար Հակոբ Ավագյանն ասել է, որ մրցումներին մայրաքաղաքից և շրջաններից մասնակցում է 17 ազատամարտիկ:

«Առաջնության նպատակն է շախմատ մարզաձևի մասսայականացումը հանրապետությունում, հաշմանդամ ազատամարտիկների առօրյայի ակտիվացումը և Արցախի Հանրապետության ուժեղագույն հաշմանդամ շախմատիստների ի հայտ բերումը: Մրցումներն անց են կացվելու արագ շախմատի կանոններով, շվեցարական մրցակարգով՝ 6 խաղափուլով:Յուրաքանչյուր խաղացղի մինչև խաղի ավարտը կտրվի 1 ժամ: Հաղթողը կորոշվի հավաքած միավորների առավելագույն քանակով», – մասնավորապես ասել է նա:

Հ.Ավագյանը նաև նշել է, որ մրցումներին մրցանակային տեղեր գրաված խաղացողները ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և ԱՀ ազատամարտիկների միության կողմից կպարգևատրվեն պատվոգրերով, դրամական պարգևներով և նվերներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ