fbpx
Հասարակություն

ԱՀ-ում վիրավորված զինծառայողները հաշմանդամության կարգ ստանալու համար պետք դիմեն ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը դիմում է բոլոր այն զինծառայողներին և կամավորականներին, ովքեր սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում։

«Խնդրում ենք այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայանալ ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=126727619238411&id=115398107038029

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ