Լա Լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը խոսել է առաջնության վերսկսման մասին ու նշել, որ վերսկսման համար նշանակված օրը՝ հունիսի 8-ը, հաստատված չէ։
«Առաջիկա օրերին մենք կհամաձայնեցնենք մանրամասները, ապա կհայտարարենք ճշգրիտ ամսաթիվը:
Լիգայի և ակումբների ղեկավարությունը պետք է հնարավորինս շուտ քննարկի հանդիպումների ժամանակացույցը ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դիվիզիոնների համար», – Տեբասի խոսքերը մեջբերում է AS-ը: