Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը հատել է 15,5 միլիոնի սահմանը:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուս է հաստատվել 15,530,864 մարդու մոտ, որոնցից առողջացել է 9,446,995-ը և մահացել` 633,044-ը:
Հայտնենք, որ ամենաշատ դեպքերը հաստատվել են ԱՄՆ-ում, որտեղ կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիք է նկատվում. երկրում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի 45,616 դեպք է հաստատվել:
Տվյալներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` այստեղ: