Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ և գտնվում էին մեկուսացման մեջ։
Հիվանդությունից առողջացել է ևս 1 քաղաքացի։
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 270 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 31 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 8988 փորձանմուշի հետազոտություն:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/176008724039916?__cft__[0]=AZUnaM7ixOMtEnc-W84puaS1DUdnMMswbk34xUiiqD_St9YEsk-k4Cex_oHHV8iz7YkXH_ekYxQdU2OPNTfX2AagS12Y2ccADVfDRJ71fWmgxiiJcINa6c3KDdl4QKdpZ_v_AgMMHsZ9y3FCBeAUY_5jOl-o4QHkwCdc9R0BQtOEeQ&__tn__=%2CO%2CP-R