հիվանդություն
Ջոել Էջերթոնը «Հիվանդություն» ֆիլմում․ Կյանքի դժվարությունները և բռնության թեման նոր տեսանկյունից
Ավստրալիացի դերասան Ջոել Էջերթոնը գլխավոր դերակատար է «Հիվանդություն» հոգեբանական դրամայում, որը բացահայտում է ջրագնդակի ճամբարում տեղի ունեցող բռնության և մանկության դժվարությունների իրականությունը։ Կաննի փառատոնի պրեմիերայից հետո ֆիլմը պատրաստ է հասարակական քննարկումների նոր ալիք ստեղծել։
Ստեֆան Դենիսը վերադարձավ «Սթրիքթլի Քամ Դենսինգ»՝ հիվանդությունից հետո․ Չառլսթոնը և մրցույթի արդարացիությունը
Հանրահայտ «Նեյբորս» սերիալի դերասան Ստեֆան Դենիսը վերադառնում է «Սթրիքթլի Քամ Դենսինգ»-ի բեմ՝ հիվանդության պատճառով բաց թողած շաբաթից հետո։ Նրա աշխույժ Չառլսթոնը Դայան Բասվելի հետ արժանացավ թե՛ գովեստի, թե՛ մրցույթի արդարացիության վերաբերյալ քննարկումների։
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվության բարձր մակարդակ
Հայաստանի Հանրապետությունում վերջին 2 շաբաթվա ընթացքում սեզոնայնությամբ պայմանаվորված արձանագրվում է սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվության բարձր մակարդակ: Այս մասին հայտնում են ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Հիվանդացությունն ըստ տարիքային խմբերի առավել բարձր է հիմնականում 0-4 տարեկան երեխաների շրջանում։ Ակտիվության բարձր ինտենսիվություն է արձանագրվում ինչպես մեր, այնպես էլ Եվրոպական տարածաշրջանի երկրներում։ Շարունակաբար…
Շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է
2022 թվականին Հայաստանում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը 2021 թվականի համեմատ աճել է 1.2 անգամ: Մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 184 դեպք՝ 380 տուժածով, որից 57-ը՝ Երևանում՝ 96 տուժածով, 127-ը մարզերում՝ 284 տուժածով: Դեպքերի 63.4%-ը տոկոսն արձանագրվել է կանանց շրջանում, իսկ 36.6%-ը՝ տղամարդկանց: Թունավորման դեպքերի 40%-ը գրանցվել է մինչև 18…
Հայաստանում կատաղություն հիվանդության դեպքերն աճել են
Աշխարհում ամեն տարի կատաղություն հիվանդությունից տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում՝ հայտնում են առողջապահության նախարարությունից: Հայաստանում ևս դեպքերն աճել են. տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 4554 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 4052 դեպք։ Ի՞նչ գիտենք հիվանդության մասին Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է՝ պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով:…
Ինչի՞ մասին կարող է վկայել բարձր քրտնարտադրությունը
Բարձր քրտնարտադրությունը կարող է վկայել ուռուցքաբանության և վարակիչ հիվանդության զարգացման մասին, Մոսկվա 24 պարբերականին ասել է բժիշկ, էնդոկրինոլոգ եւ սրտաբան Տատյանա Ռոմանենկոն։ Նրա խոսքով՝ մարդու օրգանիզմում կա մոտ երկուսից չորս միլիոն քրտինքի խցուկ, ինչի շնորհիվ օրգանիզմը փրկվում է գերտաքացումից։ Մեկ այլ իրավիճակ է, երբ մարդը բախվում է ամբողջ մարմնում ավելացած քրտինքի հետ: Եթե դա տեղի…
ՀՀ-ում վերջին շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք
Հայաստանում հունիսի 27-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 174 նոր դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիվանդության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 417-ի, որից 412 հազար 817-ը`առողջացման, 8626-ը` մահվան ելքով: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 62 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում…
Հայաստանում վերջին 14 օրվա ընթացքում քովիդի դեպքերը 437 տոկոսով աճել են․ Աբովյան
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը խոսեց Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի փոփոխությունից։ Նա նշեց, որ վերջին 14 օրերի ընթացքում նախորդ 14 օրերի համեմատ քովիդի դեպքերն աճել են 437 տոկոսով։ Նրա խոսքով՝ այդ նույն ժամանակահատվածում 3-ից 5 տարեկան երեխաների շրջանում վարակման…
Ավստրիան օրինակացրեց էֆթանազիան
Ավստրիայի Սահմանադրական դատարանը վերջերս որոշում էր ընդունել, որ անբուժելի հիվանդների էֆթանազիայի հնարավորության ամբողջական բացակայությունը «Խախտում է մարդու կամաարտահայտության իրավունքը»։ Հետևելով այս որոշմանը, երկրի Խորհրդարան օրենքի նախագիծ է բերվել՝ անբուժելի հիվանդների էֆթանազիան օրինակացնելու մասին, որն ընդունվել է։ Այս մասին գրում է BBC-ն։ Էֆթանազիան ընդանալու է հետևյալ ընթացակարգով․ էֆթանազիայի ենթարկվելու ցանկություն հայտնած հիվանդները պարտավոր են հաստատել ախտորոշումն…
Համակարգչային խաղերից կախվածությունն այսուհետ կհամարավի հիվանդություն
Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը համակարգչային մոլախաղերից կախվածությունը պաշտոնապես ներառել է հիվանդությունների շարքին։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ մոլախաղային կախվածությունը ճանաչվել է որպես համակարգչային խաղերի նկատմամբ դրսևորված ավելորդ կիրք։ Միևնույն ժամանակ այս որոշմանը դեմ են արտահայտվել մի շարք երկրներում գործող խաղային ծրագրեր իրականացնող մի շարք ասոցիացիաներ ու ֆեդերացիաներ։ Նրանց տարածած համատեղ հայտարարության մեջ ասվում…
Ավանեսյանն ասաց, թե որ դեպքում է հնարավոր քովիդի թեստ հանձնել անվճար
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ նաև թեստավորումների թեմային, նշելով, թե որ դեպքում է հնարավոր անվճար թեստավորում անցնել քովիդի առկայությունը ստուգելու համար։ Նախարարն ասաց, որ եթե կա հիվանդության սիմպտոմ, ապա մարդը կարող է մոտենալ պոլիկլինիկա և թեստավորվել անվճար, ինչն արվում է կորոնավիրուսի հայտնաբերվալ առաջին օրվանից։ Ավանեսյանի խոսքով՝ քաղաքացիների անվճար թեստավորման մասին պարբերաբար հայտարարվել…
Այսօր գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Հոկտեմբերի 29-ին նշվում է գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրը: Այն նշվում է 2004 թվականից։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։ Ֆիզիկայի ինստիտուտն ու Ատոմային էլեկտրակայանը թթվածին կարտադրեն քովիդով հիվանդների համար Համաճարակաբանը նշել է COVID-19-ից լիակատար պաշտպանության միջոցը «Գլխուղեղի կաթվածի համաշխարհային օրվա խորհուրդն է` ընդգծել կաթվածի տարածվածության մակարդակը, բարձրացնել հիվանդության կանխարգելման և բուժման մասին իրազեկվածությունը,…
ՀՀ֊ում կորոնավիրուսի 907 նոր դեպք է հաստատվել․ 18 մարդ մահացել է
Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 264 690 դեպք, որոնցից 244 010-ն` առողջացած, 5372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 094 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 747 530 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 13 804 թեստավորում, որից հաստատվել է…
Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 17-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման…














