Հաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը

Հրապարակող՝

Հաստատվել է պետական հանրակրթական դպրոց տնօրենի գործուղման կարգը

Ամենադիտվածներ

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը, որը դպրոցների կառավարման համակարգում նոր մեխանիզմ է և նպատակ ունի տնօրենների թափուր տեղերը համալրել որակյալ կադրերով։

Ըստ այդմ՝ գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումը կարող է իրականացվել հետևյալ դեպքերում․

-առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել,

-տնօրենն ազատվել է աշխատանքից՝ ցածր կատարողական ունենալու համար աջակցություն ստանալուց հետո առաջընթաց չապահովելու հիմքով, և 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում թափուր տեղը չի համալրվել:

Գործուղվող անձը պետք է բավարարի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

Ամենաթարմ