fbpx
Կրթություն

Հաստատվել են օրինակելի ուսումնական պլանները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:

Նախարարության կողմից հաստատված ծրագրերով երաշխավորվում է «Կիրառական տնտեսագիտություն» (9-րդ դասարան), «Կյանքի հմտություններ» (2-8-րդ դասարաններ), «Բնապահպանություն» (7-8-րդ կամ 8-9-րդ դասարաններ), «Էկոլոգիա» (8-9-րդ դասարաններ), «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» (7-րդ կամ 8-րդ դասարան), «Ֆերմերային գործ» (11-12-րդ դասարաններ), «Տրամաբանություն» (11-րդ դասարան), «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ և 11-րդ դասարաններ), «Հայոց եկեղեցու պատմություն» (2-4-րդդասարաններ), «Հայկական հարցի պատմություն» (11-րդ դասարան), «Հոգեբանություն» (7-8-րդ դասարաններ), «Մշակույթի պատմություն» (7-9-րդ դասարաններ), «Տնտեսագիտության» (10-11-րդ դասարաններ), «Ձեռնարկատիրական կրթություն» (10-11-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը: Նշված առարկաների ուսուցումը այլ դասարաններում Հաստատության կողմից կարող է իրականացվել դրանց առարկայական ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո: ]

Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)՝ դրանց ծրագրերը Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

Ուսումնական պարապմունքները Հաստատությունում սկսվում են 2019թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2020թ. մայիսի 25-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 26-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռային՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ը ներառյալ, գարնանայինը՝ 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2019թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2019թ. դեկտեմբերի 23-ից 2020թ. հունվարի 19-ըներառյալ և գարնանայինը՝ 2020թ. մարտի 23-ից 29-ըներառյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ