Մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 370 հազար դեպք, որի հետևանքով մինչ այս քովիդով վարակվածների թիվը հատել է 250 միլիոնի շեմը։
Այս մասին են վկայում ԱՀԿ-ի հրապարակած տվյալները։
Նշվում է, որ հիվանդությունից մեկ օրում մահացել է 6183 պացիենտ, իսկ մինչ այս մահացածների թիվն արդեն անցել է 5 միլիոնից (5,05 մլն)։
Վարակվածների ու մահերի թվով առաջին տեղում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այնտեղ մինչ այս քովիդով վարակվել է շուրջ 46,2 միլիոն մարդ, որոնցից մահացել են շուրջ 749 հազարը։