Այսօր՝ ապրիլի 25-ին, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը իր հավատարմագրերը հանձնեց Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին։
Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։
- Իսրայելում կայացել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված արարողություն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
- Միրզոյանը և Բայրամովը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ
«Ողջունելով ՀՀ դեսպանին՝ նախագահ Ռայիսին հույս հայտնեց, որ նրա գործունեության ընթացքում էական առաջընթաց կգրանցվի հարևան և բարեկամ երկու երկրների հարաբերությունների տարբեր ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական հարաբերությունները, առևտուրը և այլ ոլորտները։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ավագյանը նշեց, որ առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների հարաբերությունների շարունակական զարգացման ուղղությամբ։
Արսեն Ավագյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարցում:
ԻԻՀ նախագահը խնդրեց նաև իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ ղեկավարությանը», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։