Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը հոդված է հրապարակել՝ «Բարի կամքի բոլոր մարդիկ պետք է աջակցեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին» վերնագրով։
Նա դրանում նշել է, թե որ հարցերում է պաշտոնական Ադրբեջանը առաջընթաց ակնկալում Հայաստանից։
Նրա խոսքով՝ Բաքուն առաջընթաց է ուզում տեսնել հաղորդակցությունների վերականգնման, սահմանազատման, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների ճանաչման հարցերում։
Գրոսը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա լավատեսություն ներշնչող գործընթաց, բայց դա չի նշանակում, որ հարաբերությունների կարգավորումը մոտ է։ Նրա խոսքով՝ վերջինիս հասնելը դժվար է լինելու, լինելու են խոչընդոտներ։