Կառավարությունը հավելյալ 100 մլն դրամ հատկացրեց Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի համար։
Գյուղական ֆինանսավորման կառույցի կողմից ներկայացված տվյալների համաձայն, 2019 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ տրամադրվել է շուրջ 32.8 մլրդ դրամ գումարով 8380 միավոր վարկ նախատեսված 21.7 մլրդ դրամ գումարով 5094 միավոր վարկի փոխարեն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքից
