Հայ լեռնագնացները հաջողությամբ հաղթահարում են լեռնային բարձրունքներ՝ ծածանելով Հայաստանի դրոշը ։
Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Վերջերս Հայաստանի փորձառու լեռնագնացներից Գևորգ Գասպարյանը հաղթահարեց Խան Տենգրի 7100մ. բարձունքը Տյան Շանի լեռներում:
Հայկ Հայրապետյանն էլ կարողացավ բարձրանալ Կորժենեվսկայա գագաթը (7105 մ) Տաջիկիստանի Պամիր լեռներում։
Շնորհավորում ենք մեր լեռնագնացներին բարեհաջող վերելքի և հայկական եռագույնն այդ բարձունքներում ծածանելու համար։
