fbpx
Քաղաքականություն

Հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ հնարավորություն կա. ՀԱՊԿ

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ հնարավորություն է տեսնում: Իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Ֆիքսվում են առանձին պետությունների փորձերը՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, ստանալու հասանելիություն Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովելու իրենց ուղղակի ելքը Կենտրոնական Ասիա։ Դրա համար ակտիվ օգտագործվում է, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի բարձր հակամարտային պոտենցիալը։

Իրավիճակի հետագա կարգավորման հարցում կարևոր է պահպանել խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը»,- ասել է Սերդյուկովը:

Նրա խոսքով, Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի և Երևանի հետկոնֆլիկտային կարգավորման վրա՝ չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ