Հայ բժիշկ Նարեկ Ամիրյանը մասնակցել է «Голос країни» երաժշտական հայտնի նախագծին` կատարելով Պուչինիի «Nessun Dorma» դասական արիան։
Նարեկը ուղղակի ապշեցրել է ժյուրիին։ Նա նշել է, որ ուզում եմ ցույց տալ, որ երաժշտությունը ևս բուժում է։
«Հիանալի էր, ուղիղ սրտին դիպար։ Ինչպիսի մթնոլորտ էր, ինչպիսի երգ։ Հիասքանչ է, շնորհակալություն ընտրության և նրա համար, որ եկել եք այստեղ։ Շատ կցանկանայի աշխատել Ձեզ հետ»,- ելույթը մեկնաբանել է Օլյա Պոլյակովան։
Նարեկը կատարել է նաև Շառլ Ազնավուրի երգը և ընտրել Նադյա Դորոֆեևայի խումբը։