fbpx
Քաղաքականություն

Արդո՞ք ՀՀ և ԱՀ ղեկավարները ահաբեկված են նոր պատերազմի սպառնալիքից

Ալիևը քննադատում է Մինսկի խմբին՝ մեղադրելով տարածքների օկուպացիան տարիներ շարունակ պահպանման մեջ և այդ ընթացքում մեր կողմը համոզում է ժողովրդին, որ Բերձորն ու Աղավնոն պարտավոր են տալ Ալիևին:

Հայաստանի շահերից բխող ոչ մի մոտիվացիա չկա, որ բնակավայրերը հանձնվեն, նույնիսկ սուպերճանապարհի պարագայում, ոչ էլ էլիտար շենքերով կամ դղյակներով փոխհատուցելու պայմանով, քանզի մարդիկ զրկվում են իրենց սեփականությունից և հերթական անգամ հայաթափվում են հայկական բնակավայրերը:

Երկրորդ՝ Ալիևը այս էլ որերորդ անգամ ստանձնում է թե մեր, թե իրենց զոհերի, ավերածությունների, պատերազմ սանձազերծելու պատախանատվությունը, չնայած, որ միջազգային հանրության առաջ բազմաթիվ պարտավորություններ էր ստորագրել Ադրբեջանը՝ իր ու իր հոր գլխավորությամբ, հարցի խաղաղ կարգավորման համար:

Ռազմական միջամտությամբ լուծման բացառումն ի չիք դարձավ Ռուսաստանի ու Թուրքիայի միջամտությամբ, որոնք հնարավոր դարձրին Ադրբեջանի համար շրջանցելու ստանձնած պարտավորությունները, այսինքն այդ եռյակով միջազգային հանրության առաջ ստանձնած պարտավորությունների վրա իրենց ոտքերը սրբեցին և հիմա էլ Ալիևը համարձակվում է Մինսկի խմբին մեռած անվանել:

Իսկ վարչապետին կոշտ քննադտողներն ու հայհոյողները՝ էլ դավաճան, էլ հողատու, էլ պատերազմ բերող՝ հիմնվելով, որ սկսում էր «իր զրոյական կետից», Ալիևին ուղղված ոչ մի ձայն չեն արձակում: Վարչապետին բազմաթիվ հարցերում միանշանակ մեղադրելը ճիշտ է, բայց Ալիևը ստանձնում է պատերազմը սանձազերծելու և միջազգային պարտվորությունները չկատարելու պատասխանատվությունը, իսկ հայկական հենց այն նույն շրջանակները պահում են լռության պարիտետը:

Նրա հայտարարություններին արձգանքի ուժգնությունը 0 է հիմա նաև Հայաստանի Հանրապետության կողմից, բայց պատասխան է տալու թե՛ միջազգային հանրության առաջ, թե՛ հայ հանրության առաջ իր ու իր հովանավորների կատարած անմարդկային հանցագործությունների համար, նաև ադրբեջանցիների ու օտարերկրյա վարձկաններին հայկական մսաղացում ջարդելու ու բազմաթիվ մահեր թաքցնելու համար:

Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը կաշկանդված են պատերազմի սպառնալիքից և ռուսական կողմի օկուպացիայից: Սա պետք է հաշվարկվի գիտակից հանրութի կողմից և գնահատելուց հետո անսխալական ռազմավարությամբ Հայաստանը դուրս բերվի ստեղծված իրավիճակից, որը պարտադրում են օկուպանտերը, ահաբեկիչերն ու ցեղասպանները՝ գործելով իրենց տեղական գործակալական ցանցերի հետ:

Այս ամենը լավագույնս հասկանում է միջազգային հանրությունը և մեզ կօժանդակի կառավարելի դարձնել պայթյունավտանգ իրավիճակը՝ չեզոքացնելով չարագործներին ու իրենց ահաբեկումները:

Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ