Մարտի 14-ին Լոնդոնում մեկնարակած բռնցքամարտի օլիմպիական վարկանշային մրցաշարի մեկնարկը հաղթական է դարձել Արթուր Բազեյանի համար: 57 քաշային կարգում ռինգ դուրս եկած մարզիկը հաղթել է ազգությամբ լեհ՝ Յոզվիկ Մացեյին:
Բազեյանը մրցավարների կողմից միաձայն հաղթանակի է արժանացել, քանի որ ունեցել է բացահայտ առավելություն մրցակցի նկատմամբ:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 15-ին հայ մարզիկներից ռինգ դուրս կգան 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը ու 91 կգ քաշային կարգում՝ Նարեկ Մանասյանը: