Լոս Անջելեսում հարյուրավոր հայ ցուցարարներ փակել են Los Angeles Times պարբերականի խմբագրությանը հարող փողոցները:
Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ամո՛թ, L.A. Times»: Նրանք թերթին մեղադրում են հայ ժողովրդի հանդեպ կարեկցանքի բացակայության և ապատեղեկատվություն հրապարակելու համար:
Հայտնի է, որ պարբերականը հայերի անցկացրած բողոքի ցույցերի մասին հոդված է հրապարակել, որում խոսվում է հայ ակտիվիստների մասին, սակայն հոդվածը ներառում է նաև Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևի մեկնաբանությունը, որում նա Հայաստանին և նրա դաշնակիցներին մեղադրում է ռասիզմի և իսլամատյացության համար: Նրա մեկնաբանությունն առաջացրել է հայ համայնքի ներկայացուցիչների դժգոհությունը:
Այս մասին տեղեկանում ենք latimes.com-ից: