Սոչիում ուսումնամարզական հավաքում գտնվող Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի անդամ, ձյուդոյի ստավրոպոլյան դպրոցի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Rusarminfo-ի փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է ՌԴ նախագահի՝ Սոչիի «Спорт Юг» մարզական համալիր կատարած այցելության շրջանակներում, որտեղ սպորտեսմենները մարզվելիս են եղել:
Պուտինը ոչ միայն զրուցել է ՌԴ ձյուդոյի հավաքականի ներկայացուցիչների հետ, այլև մարզվել նրանց հետ:
ՌԴ ձյուդոյի հավաքականի անդամ Արամ Գրիգորյանը թիմի լավագույններից է: Նա հաղթանակներ է տարել «Գրան պրի»-ի համաշխարհային առաջնություններում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահը ձյուդոիստների հետ մարզման ժամանակ վնասել է մատը։