fbpx
Հասարակություն

Հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում. Human Rights Watch

Հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին է ահազանգել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Ըստ կազմակերպության զեկույցի՝ հոկտեմբերից սկսած հայ ռազմագերիները ադրբեջանական ուժերի կողմից ենթարկվել են ֆիզիկական բռնության և նվաստացման, այդ գործողությունները նկարահանվել և տեսանյութերի միջոցով լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում։

Human Rights Watch- ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը նշել է, որ տեսանյութերի մեծ մասում առևանգողների դեմքերը տեսանելի են, ինչը ենթադրում է, որ նրանք չեն վախենում պատասխանատվության ենթարկվելուց:Ուիլյամսոնը ընդգծել է, որ ռազմագերիների նկատմամբ բռնի և նվաստացուցիչ վերաբերմունքը չի կարող արդարացվել։ Մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքը ռազմագերիներին պաշտպանելու պարտավորություն է ենթադրում։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերջ տան նման վերաբերմունքին։

Նա նաև ասել է, որ չնայած Human Rights Watch-ի վերանայված տեսանյութերում նկարահանված որոշ ռազմագերիներ իրենց ընտանիքների հետ շփումներում նշել են, որ իրենց լավ են վերաբերվում, սակայն ակնհայտ է, որ նրանց անվտանգության և բարեկեցության հարցում մտահոգվելու լուրջ հիմքեր կան։

Արմնե Հարությունյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ